Ողբերգական դեպք Կողբում. վեճի ժամանակ որդին գնդակահարել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանից կրակ է բացել հարազատ հոր՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանի վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:
Գյուղացիները կրակոցների ձայներ են լսել, վախեցել են եւ տուն մտել: Նրանք ահազանգել ոստիկանություն, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ բերման ենթարկել Սարո Աբգարյանին:
Նախանական տեղեկություններով, կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել հոր եւ որդու միջեւ, որը նման ողբերգական ավարտ է ունեցել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



