Լոնդոնում հարձակման հետեւանքով զոհված կինը ԱՄՆ-ի քաղաքացի Էր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օգոստոսի 3-ի երեկոյան կատարված հարձակման հետեւանքով վերքեր են ստացել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ Իսպանիայի քաղաքացիներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, ոստիկանության տվյալներով՝ այդ միջադեպի հետեւանքով միակ զոհվածը ԱՄՆ-ի քաղաքացի Էր:
Նաեւ ոստիկանության ներկայացուցիչը, որին հղում Է անում գործակալությունը, հայտարարել Է, որ Սոմալիից սերված 19-ամյա երիտասարդը, որը դանակով հարձակվել Է անցորդների վրա, Նորվեգիայի քաղաքացի Է: Իրավապահները չեն հայտնաբերել այն բանի նշաններ, որ նա արմատական հայացքների հետեւորդ Էր, եւ կարծում են, որ այդ արարքի պատճառը հավանաբար եղել են հոգեկանի հետ կապված խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



