Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ աստղերի ամենատարածված պլաստիկ վիրահատությունները. մեկնաբանում է պլաստիկ վիրաբույժը

ԼԱՅՖ

Դեռ տարիներ առաջ իսկական սենսացիա էր իմանալ, որ այս կամ այն հայ աստղը քթի պլաստիկ վիրահատություն է կատարել: Իսկ ահա այսօր  քթի պլաստիկան մեր աստղերի կողմից  արվող  «ամենաանշառ » միջամտությունն է, որովհետև վերջին տասնամյակում նրանք  այնպիսի անհավանական միջոցների են դիմում, որ առողջ բանականությունն իսկապես հրաժարվում է այդ ամենը օրինաչափ համարել: Հավաստի աղբյուրների համաձայն՝  Հայստանում աստղերի շրջանում ամենատարածված պլաստիկ վիրահատական միջամտությունների ներկայիս բումը իմպլանտներն են ՝ ընդգծված այտոսկրեր կամ հյութեղ շուրթեր ունենալու  համար, կրծքի իմպլանտներ, ոտքերի մկանների իմպլանտներ, քիմքարդաշյանական սինդրոմը՝ նստատեղի իմպլանտավորում և որ ամենաանհավանականն է՝ ատամնաշարի իմպլանտավորում: Այո, այո, մեր աստղերից շատ շատերը վաղուց արդեն հրաժարվել են իրենց բնական ատամներից ու իմպլանտներ կամ ատամնաշապիկներ /վիներներ/ են կրում: Աստղերի այս անառողջ վարքագիծն, իհարկե, ոչ մի կերպ մեզ չի վերաբերում ու առավել ևս՝ անհանգստացնում, բայց բանը նրանումն է, որ նրանց օրինակը անթույլատրելի վարակիչ է հատկապես խոցելի տարիքում գտնվող մեր դեռահաս աղջիկների համար, որոնք ընդամենը 16-17 տարեկանում նախաձեռնում են պլաստիկ վիրահատություններ:Մեզ հետաքրքրող մի քանի հարցով  խոսեցինք  ոլորտի առաջատար բժիշկներից մեկի հետ, որի անունը հայտնի  նկատառումենրից ելնելով չենք հրապարակի:

-3-րդ  անգամ է քիթը վիրահատում, հիմա  էլ քթի ծայրը չի հավանում, ու որպեսզի իր ուզած  սրությունը ստանանք՝  դիմել ենք քթի ծայրի իմպլանտավորման՝ արհեստական կռճիկ ենք տեղադրել,-Նախքան հարցազրույցին անցնելը կիսվում է բժիշկը՝ դեսկթոփի վրա փակելով հանրահայտ աստղերից մեկի լուսանկարներով թղթապանակը:

-Ինչպե՞ս եք վերաբերում նման պացիենտներին.

-Որպես բժիշկ՝ ըմբռնումով: Մարդը օգնության կարիք ունի, ու ինքնահաաստատվելու համար նրան պետք է, որ իր քիթը ունենա հենց այն տեսքը, որը նա է ուզում: Սակայն չեմ կարող չնշել, որ սա ադեկվատ մարդու պահվածք չէ:

-Այսի՞նքն պլաստիկ վիրաբուժությունը լուծում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիրներ.

-Եթե խոսքը պլաստիկ-վերականգնողական վիրաբուժության  մասին է, ապա խնդիրը մարդուն բնականոն կյանք վերադարձնելն է: Տեսեք, մարդկությանը  հայտնի առաջին պլաստիկ  վիրահատությունները արվել են մարդկային ի ծնե  կամ ձեռքբերովի արատները շտկելու նպատակով: Այսինքն՝  ի սկզբանե պլաստիկ վիրաբուժությունը կոչված է եղել ոչ թե գեղեցկացնել, կատարյալ դարձնել մարդուն, այլ շտկել ու վերացնել արտաքին այլանդակություններն ու աղավաղված դիմագծերը: Այլ բան է, եթե մենք խոսում ենքէսթետիկ-վիրահատական միջամտությունների  մասին, որոնց քանակը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է  վերականգնողական պլաստիկայի դեպքերին:

-Իսկ տարիքային ո՞ր խումբն է առավել հաճախ դիմում այս միջամտություններին.

-Հայստանում, ինչպես և ամբողջ աշխարհում  մի գլոբալ խնդիր է դիտարկվում՝ էսթետիկ նկատառումներով կատարվող պլաստիկ վիրահատությունները երիտասարդացել են, ու եթե նախկինում նման միջամտությունների տարիքային հիմնական խումբը 25-35 էր, ապա այժմ այդ տարիքային խմբի մեկնարկը 16-ն է: Ամենապահանջվածը, բնականաբար, քթի պլաստիկան է, հետո շուրթերի մեծացումը, վերջերս էլ լիպոսակցիայի համար մի  16 ամյա աղջիկ դիմեց, որի ցանկությունը բնականաբար մերժվեց:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս ամենի պատճառը.

-Պատճառը միանշանակ գովազդն է, քարոզը. խոսքը սոցցանցերի աստղերի, ամսագրերի շապիկների, տեսահոլովակների ու սերիալների մեջ հայտնվող այն դեմքերի մասին է, որոնք ակամայից այսօր դարձել են գեղեցկության չափանիշներ  թելադրողներ: Բոլորն ունեն նույն դեմքի արտահայտությունը, նույն քիթն ու նույն շուրթերը:  Հասուն ու գիտակից մարդկանց  համար սա իսկապես զավեշտալի է, իսկ ահա այդ խոցելի տարիքում  գտնվող անչափահասի համար սա դառնում է կպչուն միտք, նպատակ:  Զարմանալին այն է, որ եթե նախկինում դեռահասները հնարավորինս թաքուն էին պահում իրենց քթի վիրահատությունների մասին ինֆորմացիան,  ապա հիմա հպարտությամբ դեռ գիպսի տակ գտնվող քթի լուսանկարներն են տեղադրում սոցցանցերում՝ այսպիսով յուրօրինակ ֆետիշի, ֆլեշմոբի ու կայացածության չափանիշի վերածելով պլաստիկ վիրահատություն երևույթը:

-Եվ վերջում՝ ինչ խորհուրդ կտաք  այն դեռահաս աղջիկներին, որոնք այս պահին պլաստիկ վիրահատություն են պլանավորում.

-Ժամանակները շատ արագ են փոխվում, նորաձևությունը՝ առավել ևս: Ես  գրեթե համոզված եմ, որ 10 տարի հետո այսօրվա լղոզված շուրթերը կամ միջակետի չափ քթերը նորաձև չեն լինելու, որովհետև չի կարող  մնայուն մնալ մի երևույթ, որն այդքան անբնական է: 90-ականների սկզբին էլ համատարած նորաձև էին հիպպի սանրվածքներն ու քթի պիրսինգները, հիմա նման տեսքով երիտասաարդները  միայն ծիծաղելի կլինեին, իսկ  պլաստիկ վիրահատության արդյունքները չեղարկել երբեք չի ստացվի:  Սիրեք ինքներդ ձեզ, զբաղվեք ընթերցանությամբ, ինքնակրթվեք, ու համոզված եմ, որ ձեր արտաքինի վրա թերություններ փնտրելու ժամանակ չեք ունենա: Վերջիվերջո գեղեցկությունը նախ և առաջ երիտասարդությունն է: Իսկ պլաստիկ վիրահատությունները թողեք ծերացող մեծերին ու գլամուռային աստղերին:

Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն