Նազարբաևը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Այցի շրջանակում նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ուշագրավ է, որ թուրք-ղազախական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Ղազախստանը հրաժարվել էր փակել իր երկրի տարածքում գործող 27 գյուլենական դպրոցները: Ակնկալվում է, որ Էրդողանը Նազարբաևի հետ հանդիպմանը արծարծելու է այս խնդիրը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



