Բակո Սահակյանը մասնակցել է ազգային տարազների ցուցահանդես-վաճառքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ազգային տարազների ցուցահանդես-վաճառքին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշ խատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում՝ դրանք համարելով նշանակալի մշակութային իրադարձություն մեր երկրի կյանքում, որոնք իրենց ուրույն դերակատարությունն են ունենում ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



