ՀՀ ՊՆ սակրավորները վնասազերծել են Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերված նռնակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որմնադիրների փողոցի թիվ 181 տան մոտակայքում հայտնաբերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է եղել ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներասակրավորական խումբը:
Հրշեջ-փրկարարները կատարել են տարածքի սահմանազատում։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը, որը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



