Լևոն Մնացականյանը՝ հնարավոր սահմանային սրացումների մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր Ստեփանակերտում գտնվող երևանյան լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձ է կատարել սահմանին տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է Past.am-ը:
«Սահմանին վիճակը հանգիստ է ու վերահսկելի»,- փոխանցեց նախարարը: Այն խոսակցություններին, թե օգոստոսին չեն բացառվում սահմանային լարումները, նախարարը պատասխանեց, որ ամեն օր էլ դրանք կարող են սկսվել:
«Մենք` զինվորականներս, միշտ էլ պատրաստ ենք»,- հավելեց Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Արցախի հետ կապված վերջին հայտարարություններին՝ Մնացականյանն ասաց, որ իրենք բավարարված են:
Լևոն Փանոսյան
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



