Եգիպտոսում ոչնչացրել են A321-ի պայթյունի մեջ կասկածվող խմբավորման առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսցի զինվորականները ոչնչացրել են «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորման առաջնորդին, որը, ԿՀՎ-ի տվյալներով, կապ ունի ռուսական A321 ինքնաթիռի պայթյունի հետ: ՌԻԱ Նովոստիիփոխանմամբ՝ այս մասին ասված է Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:
Զինվորականների տվյալներով՝ խմբավորման առաջնորդի հետ միասին Հյուսիսային Սինայի տարածքում եւս 45 ծայրահեղական է ոչնչացվել:
2015 թվականի հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ ռուսական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետը. «Կոգալիմավիա»-ի ավիաընկերության՝ Շարմ էշ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 օդանավն ահաբեկչության հետեւանքով Սինայի թերակղզում կործանվեց: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



