ԱՄՆ պետդեպարտամենտը չի հաստատել Քերիի օգոստոսյան այցը Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆCNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը չի հաստատել ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչև օգոստոսի ավարտը կայցելի Թուրքիա։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկատվությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Ջոն Քերին օգոստոսի 20-ից հետո այցելելու է Թուրքիա, ինչը լինելու է հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո նրա առաջին այցը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



