Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով.«Հայկական ժամանակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում շարունակում են նվազել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 4,3 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալների նվազումն արձանագրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2015 թվականի առաջին կիսամյակում էլ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը 6,7 տոկոս էր: Փաստորեն երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով: Սա ՀՀ բնակչության աղքատացման ուղղակի ապացույցն է: Ընդ որում, առևտրի ծավալների նվազումը արձանագրվում է այդ նույն ժամանակահատվածում գրանցված տնտեսական աճի պայմաններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



