Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ ուրիշներ՝ «Երեք շաբաթ Երեւանում» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոռեպորտաժ)
ՖՈՏՈԵրեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Երեք շաբաթ Երեւանում» ֆիլմի պրեմիերան:
Պրեմիերային ներկա էին գլխավոր դերակատարներ Վահե Բերբերյանը, Վահիկ Փիրհամզէին, Հրանտ Թոխատյանը, ինչպես նաեւ Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ, Նազենի Հովհաննիսյանը, Զարուհի Բաբայանը, Գրիշա Աղախանյանը. Մկրտիչ Արզումանյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ աստղեր:
Ֆիլմը պատմում է, թե ինչպես են Լիբանանից եւ Իրանից երկու հայ ընկերներ գնում հայաստանցի իրենց գործընկերոջ մոտ՝ ֆիլմ նկարահանելու: Մեծ ակնկալիքներով ժամանելով Հայաստան՝ ընկերները շուտով հասկանում են, որ չարժեր հավատալ խոստումներին ու «պրոբլեմ չկա»-ներին, քանի որ ոչինչ այնպես չէր, ինչպես նրանք էին ուզում:
Ֆիլմում նկարահանվել են տաղանդավոր դերասաններ Աշոտ Ղազարյանը, Նարեկ Դուրյանը, Խորեն Լեւոնյանը ու Լեւոն Հարությունյանը: Անմասն չեն մնացել նաեւ հայ երգիչներ Թաթա Սիմոնյանը, Նունե Եսայանը, Ինգան եւ Անուշը, Էրիկը, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Արամոն ու ուրիշներ:
Լուսանկարները՝ Տաթեւեր Լազարյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE