Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարձրաշխարհիկ ընծայադարան. Ի՞նչ նվերներ է ստացել նախագահ Սարգսյանը արտասահմանցի գործընկերներից

ՖՈՏՈ

Newmag.am-ը գրում է.

newmag-ը ներկայացնում է նախագահ Սերժ Սարսգսյանի նվերները, որոնք նա ստացել է պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների, ներպետական և արտասահմանյան այցերի ժամանակ:

Երկրի առաջնորդները միմյանց հյուր դատարկաձեռն չեն գնում: Հյուրընկալության կանոններն այստեղ այլ են, մեկ տուփ կոնֆետով նախագահին հյուր չես գնա: Oրինակ, Տոկիոյի քաղաքապետը Վաշինգտոնին 1909-ին նվիրեց 20 բալենի:  ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլիամ Տաֆտը դրանք տնկեց Պոտոմակ գետի ափին: ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը 1802-ի ամանորին նվեր ստացավ 300 կգ պանրի գլուխ: Իրականում նվերը բապտիստ-հանրապետականների բողոքի նշանն էր: Ջեֆերսոնը, որը երբեք չէր ընդունում անվճար նվերներ, պանրի համար վճարեց 200 դոլար: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ամենատպավորիչ նվերներից մեկը փորագրված դեղձի կորիզն էր: Գլուխգործոցի մի կողմում  նախագահի դիմանկարն էր, մյուսում փորագրված էր Սուրբ Քրիստոֆերի պատկերը: 2010-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կոլումբիայի նախագահ Ուգո Չավեսից նվեր ստացավ մեկ տարա բանանի մուրաբա, կակաո և շոկոլադ: Երկու տարի անց նախագահ Վլադիմիր Պուտինը Ուգո Չավեսին նվիրեց 3-ամսական ռուսական տերիերի ձագ: Ոչ պաշտոնական ցեղատեսակն անվանում են Ստալինի շուն, քանի որ այն խաչասերվել է ԽՍՀՄ-ում:

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ստացած բոլոր նվերները, անկախ արժեքից, հաշվառվում, պահվում և ցուցադրվում են նախագահական նստավայրի նվերների թանգարանային հատվածում:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նվերները նախագահ Սարգսյանին

Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55թթ) ժամանակաշրջանի հազվագյուտ պղնձե մետաղադրամներ՝ կես խալկ և մեկ խալկ անվանական արժեքով։tigran-mets

Կիլիկյան Հայաստանի արծաթե դրամ: Մետաղադրամի վրա պատկերված են Իզաբելլա թագուհին և Հեթում Թագավորը (1226-1252թթ.)։ Մեջտեղում խաչն է: Մետաղադրամի ուրվագծով հայերեն գրված է՝ «Աստծո կամքով»։ Դրամի հակառակ կողմում դեպի ձախ քայլող առյուծ է, որի հետնամասում խաչ է։ Մետաղադրամի եզրին գրված է «Հեթում՝ Հայոց Թագավոր»։

kilikyan

ՀԽՍՀ գինու պետական մառանների կնիք (1920-ականներ): Մառանները առևտրական Նիկոլայ Շուստովի հիմնած՝ Երևանի «Արարատ» գինու և կոնյակի կոմբինատի (1922) մասնաճյուղերն էին: Գործարանը 1998-ին վաճառվեց ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը։ ՀԽՍՀ պետական գինու մառանների բնօրինակ կնիքը պահպանվում է ՌԴ-ում։

ginu-kniq

ՀԽՍՀ պարտատոմս, անվանական արժեքը` 5.000.000 ռուբլի: Այն 1922-ին  շրջանառության մեջ էր հանրապետության բոլոր թղթադրամների հետ հավասար: Հայաստանը`  ԽՍՀՄ մի քանի այլ  պետությունների նման, չնայած ընդհանուր դրամային համակարգին, սեփական արժույթի արժեզրկումից խուսափելու համար շարունակում էր  5.000.000 ռուբլի անվանական արժեքով պարտատոմսեր թողարկել:

5000000-rubli

Ոսկե ժետոն, հատվել է 1739-ի ռուս-թուրքական խաղաղության պայմանագրի հիշատակին: Ռուսաստանը և Թուրքիան պատերազմել են 12 անգամ, Ռուսաստանը հաղթել է 9 անգամ: Ռուս միապետուհի Աննա Իոանովնայի օրոք մղվա ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց Թուրքերի համար խայտառակ պայմանագրով, որը կնքվեց 1739-ին , Բելգրադում:

Նվերներ` ա յ լ ե ր կ ր ն ե ր ի ա ռ ա ջ ն ո ր դ ն ե ր ի ց

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի. Ազգային զարդանախշերով հուշանվեր սպասք

iran

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սուլեյման. Բյուզանդական դարաշրջանի (5-րդ դար) լամպերի հավաքածու, որը գտնվել է  Բիբլոսի պեղումների ժամանակ:

libanan

Բուլղարիայի  նախկին նախագահ Գեորգի Պրվանով, Գինու ոսկեզօծ թաս. 

bulgaria

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան