Բեռնատար Boeing-ը խճուղի Է դուրս Է եկել Բերգամոյում վայրԷջք կատարելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆDHL միջազգային ընկերությանը պատկանող բեռնատար «Բոինգ 737-400»-ն Իտալիայի Բերգամո քաղաքի Օրիո ալ Սերիո օդանավակայանում վայրԷջք կատարելուց հետո չի կարողացել ժամանակին արգելակել, ճեղքել Է օդանավակայանի տարածքի պարիսպը եւ դուրս եկել խճուղի: Այս մասին հայտնել Է La Stam pa թերթը:
Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամները, նրանցից ոչ ոք չի տուժել: Գետնին նույնպես տուժածներ չկան:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ չվերթը Բերգամո Էր մեկնել Փարիզից: Միջադեպի պատճառով օդանավակայանը երեք ժամով փակվել Է: Շուրջ մեկուկես տասնյակ չվերթեր չեղարկվել են, մի քանիսն Էլ ուղարկվել են Միլանի օդանավակայան:
Ենթադրաբար, վթարային վայրԷջքի պատճառ են դարձել անբարենպաստ եղանակային պայմանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



