Գերմանիայի ԱԳ նախարարը Թուրքիայի հետ բանակցելու հիմք չի տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ երկրները բանակցությունների համար հիմք չունեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները կարեւոր են Եվրոպայում զանգվածային միգրացիան զսպելու տեսակետից, սակայն իրավիճակն այնպիսին է, որ բանակցությունների համար «ոչ մի հիմք» չկա: Նա հիշեցրել է, որ Գերմանիան մտահոգված է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո կատարվող մասայական ձերբակալություններով:
«Մենք միմյանց հետ որպես երկու տարբեր մոլորակների էմիսարներ ենք խոսում: Չկա փոխըմբռնման, բանավիճելու հիմք», ասել է Շթայնմայերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



