Վիրավորված ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հուլիսի 17-ին ծանր վնասվածք ստացած նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ ապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար: Ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում ենք մաղթում մեր գործընկերոջը»,- գրել է Ահարոնյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



