Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա, հուլիսի 14-15-ին Մոսկվա կատարած Քերրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
ԱԳՆ-ում նաեւ հավելել են, որ Ռուսաստանն ընդծել է ահաբեկիչների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, որոնց գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում նորանոր զոհերի են հանգեցնում, ինչը, ԱԳՆ-ի կարծիքով, տեղի է ունենում նաեւ զինյալների կողմից քիմիական թունավոր նյութերի կիրառման հետեւանքով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



