Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փոխոստիկանապետը գող-գող եկավ, գող-գող գնաց. հո գել ու գազան չե՞նք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեսվում էր ՀՀ փոխոստիկանապետի այցը Գյումրի՝ կապված Շահումյան 188 շենքի բակում ոստիկանական հենակետ տեղադրելու հարցի շուրջ բնակիչների շրջանում առաջացած դժգոհությունները քննարկելու եւ օպտիմալ լուծումներ գտնելու հետ:

Մեզ հետ զրույցում քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը նշեց, որ իրենք դեռեւս ինֆորմացիա չունեն փոխոստիկանապետի այցի մասին, եւ նույնիսկ քաղաքապետն էլ դեռ աշխատանքի չի եկել, որ կարողանան ըստ այդմ ճշտել: Մեր Գյումրիի լրագրողի բազմաթիվ հեռախոսազանգերին էլ պարոն Ահարոնյանը պատասխանում էր, որ հենց նորություն ունենա՝ պատշաճ կարգով կտեղեկացնի: Սակայն որքան մեծ եղավ գյումրեցիների զարմանքը, երբ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ փոխոստիկանապետը եկել ու արդեն վերադառնում է՝ գրեթե գաղտնի պայմաններում: Ինչպես հայտնի էպոսում կասեին՝ «գող-գող եկավ, գող-գող գնաց»:

Մեր թղթակցի հետ զրույցում պարոն Ահարոնյանը, ի զարմանս լրագրողի, նախ հայտնեց, որ այցը եղել է աշխատանքային, հետեւաբար ժամանակացույցը կարող էր նաեւ չհրապարակվել: Եթե այդպես է, պարոն Ահարոնյան, ապա ինչո՞ւ էիք հանրայնորեն հայտարարում ԶԼՄ-ներով, որ փոխոստիկանապետը գալու է Գյումրի՝ ոստիկանապետի հանձնարարությամբ: Ահարոնյանը նշում է, որ կարեւորն այն է, որ հարցին լուծում է տրվել:

Մեզ հետ զրույցում շենքի բնակիչները փաստեցին, որ առավոտյան ինչ-որ մարդիկ եկել են մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ ու չափումներ են արել ու ոնց որ թե որոշել են հենակետը տեղափոխել, ապա գնացել են: Սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվել ամենաօպտիմալ տարբերակով, ինչպես փորձեց մեզ ներկայացնել պարոն Ահարոնյանը, այլեւ ավելի է խորացվել, քանի որ այն տարածքում, ուր նախատեսվում է տեղափոխել հենակետը, կան 7 բազմամյա հաստաբուն կանաչ ծառեր, որոնք հնարավոր է՝ հատվեն:

Ինչեւէ, գյումրեցիները շարունակում են պնդել իրենց խնդրանքը հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ի հաշիվ պուրակի ու պուրակում գտնվող նվիրական վայրերի չկառուցել հենակետ: Միաժամանակ նաեւ զարմանք պիտի հայտնենք պարոն Գասպարյանին՝ փոխոստիկանապետի այցի գաղտնիացվածության առիթով՝ մեջբերելով բնակիչներից մեկի խոսքը. «Գյումրեցիներս, հո գել ու գազան չե՞նք, որ փոխոստիկանապետին գողեգող բերեցիք, գողեգող տարաք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը