Բելգիայում ձերբակալել են իրաքցի փախստականին ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի Ժյումե քաղաքում ձերբակալել են իրաքցի փախստականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
25-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա կապի մեջ է եղել հունվարին կալանավորված եւս մեկ իրաքցի փախստականի հետ, ում տարածած տեսանյութում երեւում էր փախստականը գրոհայինի զգեստով, իսկ հետնամասում` «ԻՊ» դրոշը, որը հետագայում հայտնաբերել էին նրա իրերի մեջ:
Փախստականը պնդում էր, որ այդ հանդերձանքը նրան անհրաժեշտ է եղել Իրաքում «ԻՊ» գրոհայիններից պաշտպանվելու համար:
Հուլիսին Բելգիայում ձերբակալվել, այնուհետեւ ազատ է արձակվել Իրաքից եկած եւս 10 փախստական:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



