Իրանում արգելել են Pokemon Go խաղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանը դարձել է առաջին երկիրը, որի իշխանություններն արգելել են սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go հանրահայտ խաղը:
Հաղորդվում է, որ խաղն արգելվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»: Արգելքի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որոշումը կայացրել է Վիրտուալ տարածքի բարձրագույն խորհուրդը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ անցյալ ամիս լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի իշխանությունները Pokemon Go-ն արգելելու մասին որոշում կայացնելուց առաջ մտադիր են հասկանալ, թե որքանով են խաղը ստեղծողները պատրաստ համագործակցել իրենց հետ:
Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար: Հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



