Իրանի հարավում գազատար է պայթել. մեկ զոհ կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են Իրանի հարավում գտնվող Գենավե նավահանգստային քաղաքում գազատարի պայթյունի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, հայտնում է Սինհուան:
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել եւ նրանցից մեկը ծանր վիճակում է, լրատվական Մեհր գործակալությանը հայտնել է խորհրդարանի անդամ Աբոլհամիդ Կեդրին:
Դեպքի վայրում փրկարարական գործողություն է սկսվել, որը սակայն բարդացնում է պայթյունից առաջացած մեծ հրդեհը, նշել է նա: Նրա խոսքով, միջադեպի պատճառները պարզվում եւ հետագայում կհայտարարվեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



