Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 5-ից 6-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Նորագավիթի 2-րդ փողոցի թիվ 30 տան մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Խորենացի փողոցում՝ «Արգիշտի» ռեստորանի մոտակայքում՝ 1 հա:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի վերջնամասում այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ, Նոր Գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5 հա և ցորենի հնձած արտ, Ձորաղբյուր - Մայակովսկի ավտոճանապարհի 1 կմ-ի աջակողմյան հատվածում' մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Աճանան գյուղի հարակից տարածքում' մոտ 200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



