Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար: Ինչպես հաղորդում է Արմմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբանները հայտնել են, որ վախենում են Գյուլենի նկատմամբ հնարավոր հարձակումից: Նրանք նաև ակնկալում են, որ Գյուլենը նախկինի պես կմնա Փենսիլվանիա նահանգի իր բնակավայրում:
Թուրքիայի իշխանությունները կրկին որոշում են ընդունել ձերբակալելու Գյուլենին, ով մեղադրվում է հուլիսի 15-ի երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



