Դատապարտյալների հիվանդանոցում կալանավոր է ինքնասպան եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում, սավանով կախվելով, օգոստոսի 5-ին կալանավոր է ինքնասպան եղել: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա փոխանցմամբ` կալանավորն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



