Քիմ Քարդաշյանի մայրը վթարից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
ԼԱՅՖԵրկու օր առաջ Քիմ Քարդաշյանի 60-ամյա մայրը` Քրիս Ջեններըավտովթարի հետեւանքով վնասվածք էր ստացել: Քրիսը վթարի էր ենթարկվել իր տան մոտ` Կալաբասասում: Քրիսի 250 հազար դոլար արժողությամբ Rolls-Royce-ին Toyota Prius էր բախվել: Մեքենայի վարորդը խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները եւ մեքենան քշել էր կարմիր լույսի տակ: Քրիսի միայն դաստակն էր վնասվել։

Անցած երեկո վթարից հետո առաջին անգամ Քրիսը ներկայացել է հանրությանը:

Նրան ուղեկցել է դուստրը` Քլոեն:

Ճիշտ է, Քրիսն իր վիրավոր ձեռքը պահում էր գրպանում եւ ցույց չէր տալիս պապարացցիներին: Մյուս ձեռքով Քրիսը Chanel պայուսակ էր բռնել:

Նրանց են միացել նաեւ Քորթնին եւ Քիմը։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



