Կարսի մոտակայքում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Կարս քաղաքի Սարիղամիշի շրջանում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը:
«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Ուժգին հրդեհի պատճառով միջադեպի վայրին մոտենալ առայժմ չի հաջողվում: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու համար», -ասել է Օզդեմիրը:
Նրա խոսքով' գազատարով գազի մղումը դադարեցվել է: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է անգամ հարեւան Էրզրում նահանգի տարածքից:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաեւ օգոստոսի 4-ին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



