Դատապարտյալների հիվանդանոցում կալանավոր է ինքնասպան եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում, սավանով կախվելով, օգոստոսի 5-ին կալանավոր է ինքնասպան եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա փոխանցմամբ` կալանավորն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



