Թուրքիայում 3 հայ թեկնածուները պատգամավոր են դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են դարձել:
Այսպիսով 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է մտնում:
Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս,CHP-ն՝ 25, MHP-ն՝16,3 եւ քրդական HDP-ն՝ 13,07 տոկոս:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



