«Բանանցը» հաղթեց «Արարատին», «Շիրակը»՝ «Փյունիկին»
ՍՊՈՐՏԱյսօր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության շրջանակներում տեղի ունեցան «Բանանց-Արարատ» եւ «Շիրակ-Փյունիկ» խաղերը: Սրանցից առաջին խաղն ավարտվեց «Բանանցի» հաղթանակով՝ Լաերսիոյին երկրորդ խաղակեսում հաջողվեց գրավել հակառակաորդի դարպասը եւ հաշիվը դարձնել 1-0:
Նշենք, որ խաղից առաջ «Բանանցի» մարզահամալիրում տեղի ունեցավ «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի արձանի բացումը: Ինչ վերաբերում է «Շիրակ»-«Փյունիկ» խաղին, ապա այստեղ ավելի աշխույժ խաղ է նկատվել՝ «Շիրակը» 3:1 հաշվով պարտության է մատնել «Փյունիկին»:

Լուսանկարը՝ «Բանանց»-«Արարատ» խաղից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



