Ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Թիբիլիսյան խճուղում 27-ամյա Ալեքսան Կուդբալյանը իր վարած Mitsubishi մակնիշի 14 ՕՕ 004 համարանիշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Եվ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ տրանսպորտային միջոց վթարային իրավիճակ է ստեղծել Mitsubishi-ի վարորդի համար և վարորդը , որպեսզի մեկ այլ ավտոմեքենայի չբախվի, կտրուկ արգելակել է ավտոմեքենան, ինչն էլ հավանաբար դարձել է գլխիվայր շրջվելու պատճառը:
Շարունակությունը՝այստեղ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



