Նման աղետ նույնիսկ տարեցները չեն հիշում. Այգեպատում կարկուտը 50-70 տոկոսով վնասվել է բերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 22-ի երեկոյան տեղացած կարկուտը 50-70 տոկոսով վնասել է Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտ 170 հա պտղատու այգիները եւ բանջաբոստանային կուլտուրաները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: «Վնասն աննախադեպ էր, նման աղետ նույնիսկ տարեցները չեն հիշում: Գյուղատնտեսական բոլոր կուլտուրաններն էլ վնասվել են: Կարկուտն ուղեկցվում էր շատ ուժեղ քամով, նույնիսկ բարձրավոլտ լարման էլեկտրասյուն է վայր ընկել եւ տների տանիքներ են վնասվել»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ կարկուտի հասցրած վնասներն այս պահին գնահատվում են մարզպետարանի ստեղծած հանձնաժողովի կողմից:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



