Սիրիական հիվանդանոցը ավիահարվածի է ենթարկվել. կա 10 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող հիվանդանոցը շաբաթ ավիահարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը:
Ավիահարվածից տուժած հիվանդանոցը գտնվում է Մելես ավանում` ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի նույնանուն քաղաքից 15 կմ հեռավորությամբ:
Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքում հերթապահում են երկրի կառավարական օդուժի և ռուսական ռազմական ուժերի ինքնաթիռները, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ օդանավից է եկել ավիահարվածը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



