Ճապոնիային հզոր փոթորիկ է մոտենում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիային հարավ-արևելքին է մոտենում «Օմաիս» հզոր փոթորիկը՝ բերելով իր հետ քամի և հորդառատ անձրևներ, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնում հավասար է 30մ/վ-ում, երբեմն էլ հասնում է 45մ/վ-ի:
Այս պահին փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` մոտ 20 կմ/ժ արագությամբ: Մասնագետները կանխատեսում են, որ ցիկլոնը կմոտենա ճապոնական Խոնսյու կղզուն երեքշաբթի` օգոստոսի 9-ին, այնուհետև շարժումը կշարունակի դեպի Խոկայդո կղզի:
Մասնագետները զգուշացնում են ալիքների բարձրացման մասին և կոչ անում այդ շրջանների բնակիչներին զերծ մնալ ծով դուրս գալուց: Հաղորդվում է նաև հորդառատ անձրևների հետևանքով սողանքների բարձր վտանգի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



