Խոշոր վթար Լեհաստանում. 5 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿենտրոնական Լեհաստանում ճանապարհային խոշոր պատահար է գրանցվել: Փրկարարների տեղեկացմամբ՝ Դուբրովկա Լեսնա տեղանքում թեթեւ մարդատար երկու ավտոմեքենաների բախման հետեւանքով 5 մարդ է զոհվել:
«Բախումից հետո մեքենաները հրդեհվել են: Պատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել: 8 տարեկան մի աղջիկ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել»,- նշել է փրկարարական գործողությանը մասնակցած Դարիուշ Շրաման:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



