ՌԴ քաղաքացին բաց նամակով Էրդողանին խնդրել է օգնել, որպեսզի վերադարձնի դստերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության մի քաղաքացի բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում վերջինիս խնդրում է օգնել՝ լուծելու իր դստերը վերադարձնելու խնդիրը։
«Թուրքիայում ղեկավարությանը նման բաց նամակներ գրելու պրակտիկան այդքան էլ տարածված չէ, սակայն մենք փաստաբանի հետ ամեն դեպքում փորձեցինք այսկերպ գրավել և՛ նախագահի, և՛ հանրության ուշադրությունը»,– ռուսական «Տասս» գործակալությանն ասել է Զարինա Ալբեգոնովան, ում նամակը հրապարակվել է թուրքական Hurriyet թերթում։
Նա նաև հիշեցրել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում շարունակ պայքարում է դատարաններում, որպեսզի վերադարձնի Այլինին՝ իր դստերը, որի նախկին ամուսինը՝ Մուրադ Այդեմիրը, ապօրինաբար պահում է մինչ այսօր։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



