Սկոպյեում հորդառատ անձրեւները 15 մարդու կյանք են խլել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հորդառատ անձրեւների հետեւանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Երեկ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով 15 մարդ է զոհվել Սկոպյեի շրջանի Արաչինովո, Սինգելիչ եւ Ստայկովցի բնակավայրերում»,- ասված է հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նաեւ ծառեր են տապալվել, մի քանի շրջաններում բառացիորեն գետեր են գոյացել, ավելի քան 30 մեքենաներ արգելափակվել են, մարդիկ սոցցանցերի միջոցով օգնություն են խնդրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



