Բելգիայում ոստիկանների վրա հարձակումն ահաբեկչություն է որակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիական Շառլռուայում ոստիկանների վրա զինված տղամարդու հարձակումից հետո Բելգիայի Դաշնային դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ «Ահաբեկչական սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով: ՌԻԱ Նովոոստիիփոխանցմամբ՝ այս մասին Անվտանգության ազգային խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Դաշնային դատախազությունը մեզ տեղեկացրեց, որ ահաբեկչական սպանության փորձի փաստով հետաքննություն է սկսվել՝ հաշվի առնելով հանցագործություն կատարելու պահին այն կատարողի հայտարարությունները»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլռուայում անհայտ անձը դաշույնով հարձակվել է երկու ոստիկանի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով հարձակվողը մահացել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ծագումով Ալժիրից էր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



