Հայտնիները՝ «Kami» ակումբի 9-րդ տարեդարձին (ֆոտոշարք)
ԼԱՅՖTert.am-ը գրում է.
«Kami music club»-ը երեկ նշեց իր 9-րդ տարեդարձը։
Տարեդարձին նվիրված երեկույթը տեղի ունեցավ Kami ակումբում, որին հրավիրված էին հայ հայտնիները, «Kami music club»-ի ընկերները, ինչպես նաև մի շարք ակումբասեր երիտասարդներ։
Երեկոն վարեց հաղորդավար Արման Մարգարյանը, ծննդյան տոնի երաժշտական մասն ապահովեց «Kami friends project»-ը, ինչպես նաև իրենց կատարումներով շնորհավորեցին երաժիշտներ Վիգեն Հովսեփյանը, Սրբուհի Սարգսյանը և Ալինա Կիրակոսյանը։
Հրավիրվածների ցանկում էին՝ Միշոն, DJ Սերժոն, Անահիտ Սիմոնյանը, Հայկոն, Լուսինե Բադալյանը և մի շարք այլ շոուբիզնեսյան ներկայացուցիչներ։
Ակումբի հիմնադիր տնօրեն Արման Միտոյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ակումբի անցած 9 տարիների մասին, ինչպես նաև նշեց, որ անհամբերությամբ է սպասում 10-րդ տարեդարձին։
«Երբ 9 տարի առաջ հիմնադրեցինք ակումբը. ճապոնական ուղղվածության հանդեպ սեր ունեինք, այդ պատճառով ընտրեցինք «Kami» անվանումը, որը նշանակում է աստվածներ։ 7 տարի շարունակ ակումբը եղել է դիսկո ոճի մեջ, և արդեն 2 տարի է, ինչ ջազային բենդ ունենք։ Ամեն երեկո մեզ մոտ լավ երաժշտություն է հնչում։ Հիմա պահանջարկն այլ է, դիսկոներն այլևս արդի չեն մեզ մոտ։ Այդ էր պատճառը, որ ակումբը ռեստավրացիայի ենթարկվեց։ Անհամբերությամբ սպասում ենք 10-րդ տարեդարձին, պատրաստվում ենք «ճոխ» նշել»,-ասաց Արմանը։
Լենա Մինասյան