Իտալիայի սահմանին ձերբակալել են դանակներով զինված 3 ֆրանսիացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանակներով և փայտե մականներով զինված 3 ֆրանսիացի ձերբակալվել են Իտալիայի ոստիկանների կողմից Ֆրանսիային սահմանամերձ Վենտիմիլիա քաղաքի մոտ, հայտնում է RaiNews 24 հեռուստաալիքը:
Իտալական իրավապահ մարմինների տեղեկատվությամբ` Ֆրանսիայի քաղաքացիները հավանաբար մտադրված են եղել միանալու բողոքի ցույցին, որը No Border միջազգային ակտիվիստները պլանավորել են Վենտիմիլիայում կազմակերպելու կիրակի օրը: Նրանք հանդես են գալիս միգրանտների տեղաշարժման ազատության պահանջելով:
Շաբաթ երեկոյան No Border-ի ակտիվիստները գրավել են Վենտիմիլիայի հրշեջ ծառայության զորանոցը, որտեղից նրանց դուրս հանելու փորձ են կատարել ոստիկանները: Տեղի են ունեցել բախումներ, ձերբակալվել է 2 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



