Ուկրաինան եւ Ինդոնեզիան ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ խորհրդակցություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի եւ Ինդոնեզիայի նախագահները համաձայնության են եկել ազատ առեւտրի գոտու ներդրման շուրջ խորհրդակցությունների սկսելու շուրջ: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության լուրջ աճը եւ Ինդոնեզիային Հարավ-Արեւելյան Ասիայի կարեւոր գործընկեր կոչել:
Պորոշենկոն հիշեցրել է, որ Ուկրաինայի որեւէ նախագահ շուրջ 20 տարի Ինդոնեզիա չի այցելել: «Այդ պատճառով այս այցից եւ հանդիպումներից հետո մեր երկրներն ու քաղաքացիներն ավելի կմերձենան: Մեր դռներն ու սրտերը բաց են ձեզ համար: Սպասում ենք ձեզ»,- ամփոփել է ուկրաինացի առաջնորդը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



