Բելգիայում ձերբակալվել է մաչետեով զինված՝ ծագումով թուրք քաղաքացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի Լյոժ քաղաքի կենտրոնում ձերբակալվել է ծագումով թուրք մի քաղաքացի, որ զինված է եղել մաչետեով (մոտ 50 սմ երկարությամբ դանակ)՝ հայտնում է La Premiere-ը:
Տեղեկացվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը փակել է հիմնական վարչական շինությունների մուտքերը, որոնք գտնվում են մոտակայքում:
Ներկա պահին պարզվում են 20-ամյա տղամարդու արարքի դրդապատճառները:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ մաչետեով տղամարդու հարձակումը բելգիական ոստիկանության վրա որակվել է ահաբեկչություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



