Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Արևմուտքին չքննադատել մահապատիժների անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ արևմտյան երկրները և կազմակերպությունները չպետք է քննադատեն Թեհրանին Քուրդիստանում իրականացված մահապատիժների իրականացման համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Երբ Իրանն անձամբ է հանդիսանում ահաբեկչության զոհ, նա կձեռնարկի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է նա:
Կասեմին ընդգծել է, որ մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել զինված խմբավորումների ստեղծման փորձի, Իրանի քաղաքներում պայթուցիկների ստեղծման և ռումբերի տեղադրման մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները Քուրդիստան նահանգում օգոստոսին կախաղան են հանել 20 զինյալի:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը դատապարտել են Իրանի այդ գործողությունները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



