ԴԱԻՇ-ի զինյալները մի շարք հարձակումներ են իրականացրել Մոսուլի հարավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBBC-ի փոխանցմամբ` Իրաքի անվտանգության ուժերը հայտնել են Մոսուլի հարավում ԴԱԻՇ-ի զինյալների իրականացրած մի շարք հարձակումների մասին: Հարձակումներից մեկին մասնակցել է մինչև 15 մահապարտ:
Մահապարտներից ոմանց ոչնչացրել են Իրաքի բանակի զինվորները, մյուսներն էլ հասցրել են գործի դնել պայթուցիկներով գոտիները: Զոհվել է անվտանգության ծառայության վեց աշխատակից:
Զինվորականները պնդում են, որ վերջին հաշվով բոլոր հարձակումները հետ են մղվել ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիայի օդից աջակցությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



