Օրվա բաղադրատոմսը․ Չամիչով շոռակարկանդակ
ԼԱՅՖԲաղադրությունը
կաթնաշոռ 2 տուփ
ձու 1 հատ
շաքարավազ 2ճ/գդ
ալյուր 2ճ/գդ (կամ սպիտակաձավար)
չամիչ 1ճ/գդ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը խառնել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, ալյուրը և ամբողջը խառնել:
Ավելացնել նաև չամիչը և լավ խառնել կաթնաշոռային զանգվածը:
Ստացված զանգվածից վերցնել 1 գդալ, վրան ալյուր ցանելով կլորացնել, որ ստացվի գունդ, այնուհետև զգուշությամբ մի փոքր տափակեցնել 1.5սմ հաստության չափով:
Կարկանդակները շարել քիչ բուսայուղով պատված թավայի վրա և տապակել 2 կողմից միջին կրակի վրա մինչև նրանց ոսկեգույն երանգ ստանալը:
Պատրաստի կարկանդակները թողնել հովանան, ապա վրան շաղ տալ շաքարի փոշի: Կարելի է մատուցել թարմ մրգերի և հատապտուղների հետ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի







