Ճապոնիայում շոգից մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է մոտ 860 մարդ, իսկ մեկ մարդ մահացել է, հայտնում է BBC-ն:
Կիրակի օրը երկրի մի շարք նահանգներում ջերմաստիճանը 38 աստիճանից բարձր է եղել: Մասնավորապես, Կիոտո և Օսակա քաղաքներում օդի ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի, Նագանո և Օցու քաղաքներում` մինչև 36 աստիճան, իսկ Տոկիոյում` 35 աստիճան: 35 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել օդերևութաբանական դիտարկումների 928 կետից 113-ում, իսկ 30-ից բարձր ջերմաստիճան` 691 կետում:
Բարձր ջերմաստիճանի հետ կապված օդերևութաբանները մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից և ջանալ երկար ժամանակ չգտնվել փողոցում, ինչպես նաև մշտապես ջուր խմել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



