ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանը «թիվ մեկ սպառնալիք» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրի համար «թիվ մեկ սպառնալիք» է Ռուսաստանը։
Հեռուստաալիքի թղթակցի հարցին, թե նրա կարծիքով ով է ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը, Լի Ջեյմսը մատնանշել է Ռուսաստանը։
«Ռուսաստանը մեր թիվ մեկ սպառնալիքն է։ Այն կարող է մեր երկրի համար գոյաբանական սպառնալիք դառնալ։ Մոսկվան միջուկային զենք ունի և վերջերս ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում։ Ուկրաինան, անշուշտ, տուժել է Ղրիմի ապօրինի անեքսիայից, և երկրում հրադադարի ռեժիմի խախտումների համար մասնակիորեն պատասխանատու է Ռուսաստանը»,-ասել է նախարարը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



