Պակիստանում հորդառատ անձրեւների հետեւանքով 21 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի Կարաչի քաղաքում հորդառատ անձրեւների հետեւանքով տանիքների փլուզման կամ հոսանքահարվելու պատճառով 14 մարդ է զոհվել:
Զոհեր են գրանցվել նաեւ Բադին, Միտհի եւ Տատտա քաղաքներում: Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, եղանակային անբարենպաստ պայմանների զոհ է դարձել 21 մարդ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ անձրեւները նաեւ ճանապարհներ են հեղեղել, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին անձրեւային եղանակը կպահպանվի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



