Տոկիոյում փառատոնի ժամանակ տղամարդը մարդկանց վրա պայթուցիկ խառնուրդով շիշ է նետել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆHK հեռուստաալիքի տվյալներով` Տոկիոյի Սուգինամի շրջանում փառատոնի ժամանակ տարեց տղամարդը մարդկանց վրա է նետել մի քանի առարկա` նման պայթուցիկ խառնուրդով շշերի: Տուժել է 15 մարդ:
Ինչպես հայտնել են ականատեսները, բնակելի տներից մեկի պատուհանից փառատոնի մասնակիցների վրա հանկարծ ընկել են մի քանի այրվող առարկաներ, որոնք պայթել են գետնին հարվածելուց հետո: Որոշ ականատեսներ հայտնել են, որ առարկաները եղել են երեքը, մյուսները`վեցը:
Տուժածների թիվը ճշտվում է: NHK և TBS հեռուստաալիքները հաղորդում են 8 տուժածի մասին: Իրենց հերթին, Asahi և Yomiuri պարբերականները հայտնում են 13-15 տուժածի մասին, այդ թվում՝ երեխաների:
Տղամարդու գործողությունների դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ նա, իբր, բողոքել է իր տան պատուհանի տակ փառատոնի աղմուկից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



