Գյումրիում եզդի տղամարդը դանակով բարձրացել է շենքի տանիք եւ սպառնում է իրեն վնասել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում այսօր՝ հունիսի 8-ին, վաղ առավոտյան ազգությամբ եզդի տղամարդը բարձրացել է եռահարկ շենքի տանիքին եւ սպառնում է ինքնասպանություն գործել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 40-ն անց տղամարդը երեւանաբնակ է, Գյումրի է մեկնել՝ պարտքերը ստանալու նպատակով: Նրա ձեռքին դանակ է եւ սպառնում է իրեն վնասել, եթե իր գումարը չվերադարձնեն:
Քիչ առաջ ազգությամբ եզդի տղամարդուն ոստիկանները համոզեցին եւ իջեցրին ներքեւ:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



