Թուրքիայում հորդառատ անձրեւներից 8 մարդ զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հյուսիարեւելյան Արդվին եւ Ռիզե քաղաքներում երեկ տեղացած հորդառատ անձրեւից առաջացած ջրահոսքերը 8 մարդու կյանք են խլել, երկուսն անհետ կորել են, տուժել է 17 մարդ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԶԼՄ-ներին հայտնել է Արտվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը:
Հորդառատ անձրեւաջրերը քանդել են մի քանի բնակելի տներ, ավտոճանապարհներ, խախտվել է էլեկտրամատակարարումը եւ հեռախոսային կապը: Ռիզեում շարքից դուրս է եկել տեղի հիդրոէլեկտրակայանը: Ընդհանուր առմամբ տուժել է 300 ավտոմեքենա:
Օդերեւույթաբանների տվյալներով` ուժգին անձրեւները Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում կշարունակվեն եւս երեք օր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



