Delta Airlines-ում տեղի ունեցած խափանումը չվերթների ուշացումների Է հանգեցրել ամբողջ աշխարհում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Delta Airlines ավիաընկերությունում օգոստոսի 8-ին հայտարարել են, որ նրա համակարգչային համակարգերում անսարքությունները փոխադրողի ինքնաթիռների չվերթների գրաֆիկների համատարած խախտումների պատճառ են դարձել: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Արդյունքում Delta Airlines-ի ինքնաթիռների թռիչքներն ուշանում են ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունում տեղեկացրել են, որ աշխատում են այդ խնդրի վրա, սակայն առայժմ չեն կարող ասել, թե այն երբ կվերացվի:
Համակարգչային խափանման պատճառը նույնպես դեռ հայտնի չԷ:
Delta-ն չվերթների ուշացումները հաստատել Է իր թվիթերում՝ պատասխանելով ուղեւորների բողոքներին: Հաղորդագրություններում նշվում Է, որ արդեն օդում գտնվող ինքնաթիռների հետ կապված ոչ մի խնդիր չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



